Ահազանգ ԿԳՆ-ին


Ահազանգ ԿԳՆ-ին
Նոյեմբեր 30 14:14 2017

ԿԳ նախարարության հարգելի պաշտոնյաներ, այսօր բողոք եմ ստացել տնօրենի հավաստագրման քննություն հանձնողներից այն մասին, որ մի քանի օր առաջ նրանք եկել են Երևան հանձնելու գրավոր քննությունը, իսկ բանավոր քննության օրերը հետո են հայտնելու ու ստիպված են լինելու այս ձմեռ օրով Հայաստանի տարբեր մարզերից, իրենց հաշվին, նորից գալ հասնել Երևան: Չգիտեմ երբ է փոխվել նախորդ կարգը, երբ այդ կարգի համաձայն փոքր խմբերով մարդիկ գալիս էին Երևան ու նույն օրը հանձնում էին թե՛ գրավոր, թե՛ բանավոր քննությունները: Պետական լիազոր մարմնի ղեկավարի ցանկացած նոր հրաման, կարծում եմ, նախորդից պետք է լինի ավելի կառուցողական, ավելի մարդակենտրոն, ոչ՝ այս նոր կարգի պես, որով լրացուցիչ դժվարություններ են ստեղծում այն մարդկանց համար, ովքեր իրենց հաշվին են գալիս հեռու մարզերից:

Անահիտ Բախշյան