Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն ու ռուբլին էժանացել են


Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն ու ռուբլին էժանացել են
Փետրվար 7 17:51 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին, կազմել է 486.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.05 դրամ (նվազել է 3.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 601.07 դրամ (նվազել է 5.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.18 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 275.04 դրամ, ոսկի՝ 19,171.05 դրամ, պլատին՝ 15,815.04 դրամ։

Փետրվարի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում գործարք չի կայացել: