Հստակ կանոնները դնում եք, մաքսիմալ կոշտ վերաբերմունք. Կարապետյանը՝ Մինասյանին


Հստակ կանոնները դնում եք, մաքսիմալ կոշտ վերաբերմունք. Կարապետյանը՝ Մինասյանին
Նոյեմբեր 30 12:42 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստին ներկայացրեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնմամբ անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալան և տնտեսական գործունեության պահպանման և զարգացման անհրաժեշտությամբ»,-ասաց նա:

Որոշմամբ «Հայ անտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ հաշվի առնելով, որ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն:

Վարչապետը Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին դիմելով՝ ասաց. «Հիմա, պարո՛ն Միանսյան, մենք ակնկալում ենք Ձեզանից, որ Դուք շատ արագ պետք է բերեք, ձևակերպեք քվոտաներ, մենք դրա մասին խոսել ենք: Այն լիմիտները, որոնք տրամադրում ենք, շատ ավելի ցածր են, քան շուկայում առկա քանակը, այդ իսկ պատճառով մենք այդ գործողությունները պետք է լեգալիզացնենք, այդ ռեսուրսները պետք է ուղղենք, որպեսզի անտառը պահպանման գնա»: Նա նախարարին հարցրեց, թե որքան ժամանակ է պետք, որ այդ ամբողջը ֆորմալիզացնեն: Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ այս ռեֆորմի արդյունքը լինելու է գյուղատնտեսության բնապահպանության նախարարության եղած հաստիքային միավորումների, «Հայ անտառի» հաստիքների հաշվին, այսինքն լրացուցիչ հաստիք և ծախս չի նախատեսվում: «Ինչ վերաբերոմ է Ձեր հանձնարարականին, ապա ֆորմալ առումով իրավական տեսանկյունից դեռևս պետք է աշխատենք գյուղատնտեսության նախարարության հետ»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե տասն օրվա ընթացքում կներկայացնեն արդյունքներ՝ 2018 թվականի չափաքանակների առումով: Վարչապետը շարունակեց իր խոսքը և նշեց.«Ամբողջն ասում եք, բիզնեսով զբաղվողներին հստակ կանոնները դնում եք, կանոնները դնում եք տրամաբանական չափերի մեջ, կանոնների խախտումների նկատմամաբ մաքսիմալ կոշտ վերաբերմունք, տասը օր պայմանավորվեցինք»,-ասաց նա:



loading...