2018 -ին գազի գնի փոփոխություն տեղի չունենա


2018 -ին գազի գնի փոփոխություն տեղի չունենա
Նոյեմբեր 30 12:03 2017

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Ըստ այդմ՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ: Այսինքն՝ 2018 թվականի ընթացքում 1000 խմ ռուսական գազը Հայաստանը սահմանին կգնի 150 դոլարով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե հատուկ խմբերի համար կառավարությունն անելիք ունի՞:
«Որևէ բան չունենք անելու, պարոն վարչապետ, եթե այլ բան չենք փոխում, արտոնությունները կշարունակվեն»,- ի պատասխան արձագանքեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Կարեն Կարապետյանը շեշետեց, որ գազի գնի մասով արտոնությունները կշարունակվեն սոցիալապես անապահովների, որոշ խմբի վերամշակողների, ոորնց թվում են նաև ջերմոցային տնտեսությունները և սահմանամերձ համայնքների բնակիչների համար: