7 ֆուտբոլիստի տրվում է տարկետման իրավունք


7 ֆուտբոլիստի տրվում է տարկետման իրավունք
Նոյեմբեր 30 11:57 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ ներառված էր 7 ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալու մասին հարցը:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտրվի Վարդան Գրիգորի Պողոսյանին,

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտրվի հետևյալ ֆուտբոլիստներին.

1) Մարտին Արմենակի Գևորկյանին

2) Սերոբ Դավիթի Գրիգորյանին

3) Արտյոմ Վրույրի Սիմոնյանին

4) Դավիթ Մհերի Մարտիրոսյանին

5) Միխաիլ Լևոնի Մարտիրոսյանին

6) Իվան Ռոմանի Մամախանովին

Նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը։