Բենզինը թանկացել է ևս 10 դրամով


Բենզինը թանկացել է ևս 10 դրամով
Նոյեմբեր 30 11:50 2017

Առավոտյան Flesh բենզալցակայաններում պրեմիումն արժեր 440 դրամ, իսկ ռեգուլյարը՝ 420 դրամ :)
Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ թիվ կլինի հունվարին:
Հիշեցնեմ, որ ընդեմենը մեկ տարի առաջ Կարեն Կարպետյանի խաթր բենզինի գինը նվազել էր՝ հասնելով 330 դրամի : Իսկ հիմա՝ թանկացումների հնարավոր պատճառների մասին:
Եթե մի քանի տարի առաջ Հայաստան բենզին կարող էին ներկրել գոնե 3 ընկերություններ, ապա այս պահի դրությամբ բենզինի շուկայի մենաշնորհը պատկանում է մեկ ընկերության, ամենակարող
«Ռոսնեֆտ»-ին: Ավելին, եթե որոշ ժամանակ առաջ հնարավոր էր Իրանից գոնե համեմատաբար էժան գնով դիզել ներկրել, ապա այսօր՝ շնորհիվ «Ռոսնեֆտի», ավելի շուտ ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ ««Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ- ի, փակվել է նաև դիզվառելիքի ներկրման այդ, համեմատաբար մատչելի ուղին:
Սակայն սա դեռ չի նշանակում, որ այս շուկայում մենաշնորհ է : Ցանկացած ոք կարող է բենզին բերել Հայաստան, բայց միայն սահմանից՝ պայմանավորվելով «ռոսնեֆթի» հետ, այսինքն նրանից գնելով այն:
Խոսակցություններ կան, որ ժամանակ առ ժամանակ Հայաստան բենզին առանձին մեքենաներով բերում է նաև Max Oil-ը (կապված է հայտնի գործարար Հարություն Փամբուկյանի անվան հետ) , ինչը համեմատաբար էժան է նստում ընկերությա վրա, սակայն հասնելով Հայաստան, գինը հավասարվում է առկա գներին:
Հետաքրքրական է, որ որոշ մարդիկ, այս թանկացումները պայմանավորում են ԵԱՏՄ-ի հետ, սակայն չար լեզուներն ասում են, որ հայրենասիրական թանկացումների թելերը տանում են դեպի «Սուրբ աթոռ» :) Մոռացա նշել, որ սրանք միայն ենթադրություններ են, ես իրոք, իսկապես հավատում եմ , որ Հայաստանում մենաշնոր չկա: Ավելի շուտ ես հավատում եմ վարչապետի խոսքին՝«Հայաստանում որևէ մենաշնորհ գոյություն չունի» (2016թ. դեկտեմբերի 7) : Եվ առհասարակ ինչպե՞ս կարող է մենաշնորհ լինել Հայաստանում, այն էլ «ազնվագույն» վառելիքի շուկայում :

Թագուհի Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը։