Ռուսաստանը Հայաստան կմատակարարի «Sukhoi SuperJet 100» տասը ինքնաթիռ


Ռուսաստանը Հայաստան կմատակարարի «Sukhoi SuperJet 100» տասը ինքնաթիռ
Փետրվար 7 17:04 2017

Ռուսաստանը կարող է հինգ տարվա ընթացքում Հայաստան մատակարարել «Sukhoi SuperJet 100» 10 ինքնաթիռ: Մինչև 2019 թ.-ը հնարավոր է մատակարարվի 2-4 ինքնաթիռ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

«Խոսքը գնում է 5 տարվա ընթացքում 10 ինքնաթիռի մատակարարման մասին: Կսկսենք 2-4 ինքնաթիռից: Եթե այս տարի մենք ձևավորենք հասկանալի ծրագիր, գտնենք լուծումներ, այդ թվում՝ աղբյուրների տեսանկյունից, ապա լավագույն դեպքում մատակարարումը կիրականացվի արդեն 2018թ. վերջում, 2019թ. սկզբում: Կարծում եմ ավելի իրատեսական է 2019թ.-ը», - ասել է Դ. Մանտուրովը:



loading...