Տնտեսական որոշ հանցագործություններ կապաքրեականացվեն


Տնտեսական որոշ հանցագործություններ կապաքրեականացվեն
Նոյեմբեր 30 07:33 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։ Հանձնարարականներից առաջինը մեկը վերաբերում էր տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացմանը։ «Վերնագիրը հետաքրքիր է՝ «Հանցագործությունների ապաքրեականացում»»,-ասաց վարչապետը, շարունակելով «2017 թվականի փետրվար ամսին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց 2 միլիոն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարներ չկատարելու համար նախատեսված նորմը, այն բարձրացնելով մինչև 4 միլիոն դրամի, ինչպես նաև հստակեցվեց այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը: «Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման, երկրի հավաստագրի տրամադրումը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ այդ գործընթացը լինի հստակ, կանխատեսելի, առանց դժվարությունների բարեխիղճ գործարարների համար»,-ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ ներկայումս առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում, որ հավաստագրի տրամադրումը թվային եղանակով արվի, հավաստագրերի տրամադրումն էլեկտրոնային եղանակով կիրականացվի այդ դեպքում:
«Միաժամանակ գործող ապրանքների տեղական և օտար երկրների ծագման երկրի հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն, դրանից ելնելով դրանք առաջացնում են տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն, հայեցողական լիազորությունների կատարման հնավորություն: Կարգով սահմանված չեն նաև հավասատագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ»,-հավելեց նա:

Վարչապետը հանձնարարեց Տնտեսական զարգաման և ներդրումների նախարարին, առաջարկեց ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեին ու Առևտրարադյունաբերական պալատի նախագահին համատեղ մեկ ամսում մշակել ու ներկայացնել ապրանքների ծագման երկրի և հավաստագրերի տրամադրման ու փորձաքննության կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, ադյ թվում անդրադառնալով հայեցողական լիազորությունների համապատասխան հավաստագրի տրամադրումը մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հստակեցման հարցերին: