Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսաները ունեցվածքով իրար չեն զիջում. «Հրապարակ»


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսաները ունեցվածքով իրար չեն զիջում. «Հրապարակ»
Նոյեմբեր 30 08:16 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Վահան Մամիկոնյանը, դատելով եկամուտների հայտարարագրից, հետ չի մնում աներոջից։

Նա իսկական կալվածատեր է՝ 7 հողամաս, 1 մեքենա՝ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի, 120 հազար դոլար, 80 հազար եվրո, 5 մլն․ դրամ, երբ աշխատավարձը կազմել է 3,7 մլն․ դրամ։ Աբրահամյանի մյուս փեսան էլ պակաս միլիոնատեր չէ։

Ռեբեկա Աբրահամյանի ամուսինը՝ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը, 3 հողամաս ունի, «Լեքսուս» մեքենայի սիրահար է՝ LEXUS LX 570 եւ LEXUS ES 250 մակնիշի, իսկ դրամական միջոցները գերազանցում են շատ պետական հիմնարկների տարեկան բյուջեն։

Նա հայտարարագրել է 800 հազար եվրո, 750 հազար դոլար, 400 մլն դրամ։ Թեեւ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն ընդամենը 2,9 մլն դրամ է։

Ունեցվածքով իրար չզիջող Արգամիչի «ֆեոդալ» փեսաները մեկ ընդհանրություն եւս ունեն, նրանք երկուսն էլ Հովիկ անունով զավակներ ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում