Գրիզմանը կոչ է արել Բարսելոնային գնել իր տրանսֆերը


Գրիզմանը կոչ է արել Բարսելոնային գնել իր տրանսֆերը
Նոյեմբեր 29 23:20 2017

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մտադիր է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Ինչպես տեղեկացնում է «Don Balon»-ը, ֆրանսիացի հարձակվողը կոչ է արել «կապտանռնագույնների» ղեկավարությանը ձեռք բերել իր տրանսֆերը:

Նշենք, որ Գրիզմանի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնեցրել է Գրիզմանի պայմանագրի կետերը: Հնարավոր գործարքը կարող է կայանալ 2018 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 11 խաղի` դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: