Հաագայի դատարանում դատապարտյալը վճռի հրապարակումից հետո թույն է խմել


Հաագայի դատարանում դատապարտյալը վճռի հրապարակումից հետո թույն է խմել
Նոյեմբեր 29 22:40 2017

Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի նիստի ժամանակ գեներալ Սլոբոդան Պրալյակը վերաքննիչ ատյանում դատավճռի հրապարակումից հետո թույն է խմել, փոխանցում է Meduza-ն:

Նոյեմբերի 29-ին Հաագայում քննվում էր Պրալյակի և 5 բոսնիացի խորվաթների բողոքը, որոնց դատավճիռը ռազմական հանցագործությունների վերաբերյալ կայացվել էր 2013 թվականին: Այդ ժամանակ Պրալյակին դատապարտել էին 20 տարվա բանտարկության:

Տեղեկությունը, որ Պրալյակը թույն է խմել, տարածվել է այն բանից կարճ ժամանակ անց, երբ վերաքննիչ ատյանը հաստատել է բոսնիացի խորվաթների առաջնորդ Յադրանկո Պրլիչի դատավճիռը, ով 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Դրանից հետո դատաքննությունը ընդհատվել է: