ԱԱ-2018-ի վիճակահանության արարողությունը կվարի Իվան Ուրգանտը


ԱԱ-2018-ի վիճակահանության արարողությունը կվարի Իվան Ուրգանտը
Նոյեմբեր 29 21:14 2017

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, դերասան և շոումեն Իվան Ուրգանտը կվարի Աշխարհի 2018թ. առաջնության վիճակահանության արարողությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վիճակահանության արարողության ընթացքին կհետևեն անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը և ռուս լրագրողուհի Մարիա Կոմանդնայան:

Նրանց կօգնեն ֆուտբոլի լեգենդներ Միրոսլավ Կլոզեն, Լորան Բլանը, Գորդոն Բենքսը, Կաֆուն, Ֆաբիո Կանավարոն, Դիեգո Ֆոռլանը, Դիեգո Մարադոնան, Կառլես Պույոլը և Նիկիտա Սիմոնյանը:

Վիճակահանության արարողության ժամանակ կհնչեն երգեր Ալսուի և Լարիսա Դոլինայի կատարմամբ:

Հիշեցնենք, որ վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: Այն կհեռարձակվի «Առաջին ալիք»-ով: