Խամեսը, ով գլխի ցնցում էր ստացել, վերսկսել է մարզումները


Խամեսը, ով գլխի ցնցում էր ստացել, վերսկսել է մարզումները
Նոյեմբեր 29 20:09 2017

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կոլումբացին վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 13-րդ տուրի` Մյունխենգլադբախի «Բորուսիայի» (1:2) հետ կայացած խաղի ընթացքում:

Վերջինս մրցակցի պաշտպան Տոնի Յանչկեի հետ բախման պատճառով փոխարինվել է 46-րդ րոպեին:

Հաղորդվում է, որ բժիշկները կարողացել են կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել ֆուտբոլիստին:

Հնարավոր է` ֆուտբոլիստը մասնակցի դեկտեմբերի 2-ին կայանալիք «Հանովերի» հետ հանդիպմանը: