Ռոնալդուն կսկսի գոլեր խփել մրցաշրջանի ամենակարևոր պահերին


Ռոնալդուն կսկսի գոլեր խփել մրցաշրջանի ամենակարևոր պահերին
Նոյեմբեր 29 19:04 2017

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վստահ է, որ «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կսկսի գոլեր խփել.

«Վստահ եմ, որ մրցաշրջանի ամենակարևոր պահին Ռոնալդուն կսկսի մեծ ցանկությամբ խաղալ, խփել գոլեր և տիտղոսներ նվաճել: Ես դրականորեն եմ տրամադրված: «Ռեալի» հետ ամեն ինչ հանգիստ է: «Բարսելոնան» նախորդ տուրում երկու միավոր կորցրեց և նրանք դեռ պետք է խաղան «Բեռնաբեու» մարզադաշտում:

Մրցաշրջանի երկրորդ հատվածը կարող է այլ կերպ դասավորվել: Եթե այդպես լինի, ապա չեմպիոնական տիտղոսի համար պայքարը կսկսվի»,-Ալոնսոյի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: