Մեկ օրում բացահայտվել է գողության 22 դեպք


Մեկ օրում բացահայտվել է գողության 22 դեպք
Նոյեմբեր 29 18:45 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

Բացահայտվել է գողության 16, խարդախության 3, անձի առեւանգման, կաշառակերության եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: