ԱԺ հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը մերժվեց


ԱԺ հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը մերժվեց
Նոյեմբեր 29 13:36 2017

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը քննարկվելուց հետո դրվեց քվեարկության եւ մերժվեց։

Միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյան սկզբում քվեարկեց «ձեռնպահ», ապա խնդրեց շտկել իր քվեն որպես «կողմ»։ Մնացած բոլորը դեմ էին: Նախագիծը ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, հետեւաբար, իրենց ներկայացուցիչը չքվեարկեց:

Նշենք, որ «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագծում, մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: