Եթե Սերժ Սարգսյանն այս տեմպերով երեք օր էլ շարունակի Կիմ Չեն Ընին «աբգոն» կանի


Եթե Սերժ Սարգսյանն այս տեմպերով երեք օր էլ շարունակի Կիմ Չեն Ընին «աբգոն» կանի
Նոյեմբեր 29 13:26 2017

Եվրամիության հետ ստորագրած փաստաթուղթը շատ լրատվամիջոցներ իշխանությունների կողմից հերոսական քայլ են համարում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Եվրոպայի հետ մի հատ կիսափաստաթուղթ ա ստորագրվել, ու եթե մամուլը բացենք, կտեսնենք՝ որտեղ բացում ես՝ գրած ա. Սերժ Սարգսյանն ամենաիմաստունն ա: Կիմ Չեն Ընին «աբգոն» կանի, եթե այս տեմպերով երեք օր էլ շարունակի», - նշեց Ն.Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը «փորձում է գրոհել իշխանությունը», որի համար հերթական «գիգանտ» ծրագիրն է պատրաստել:

«1998-99 թվերին Արմենիկումն էր: Հայաստանը ցնցվեց: 2008-ին ատոմակայան էին կառուցում, էլի Հայաստանը ցնցվեց, հետո Իրան-Հայաստան երկաթուղի, հիմա արդեն Հայաստանը 4 մլն բնակչություն ունի: Սա նշանակում է, որ 2018-ին Սերժ Սարգսյանը որոշել է իշխանությունը գրոհել: Էս խնդիրն էլ արժանալու է նույն ճակատագրին, ինչ Արմենիկումը, հայ-իրանական երկաթուղին և այլն», - ասաց Փաշինյանը:



loading...