Բակո Սահակյանը Հովհաննես Սահակյանի հետ քննարկել է Արցախում սոցիալական ապահովության ծրագրերը


Բակո Սահակյանը Հովհաննես Սահակյանի հետ քննարկել է Արցախում սոցիալական ապահովության ծրագրերը
Նոյեմբեր 29 12:34 2017

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը և այս ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՀ և ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ սերտ համագործակցությունը կրելու է մշտական բնույթ: