ՊԵԿ-ը հասավ «Բրաբիոն ֆլորա սերվիս»-ին․ «Ժողովուրդ»


ՊԵԿ-ը հասավ «Բրաբիոն ֆլորա սերվիս»-ին․ «Ժողովուրդ»
Նոյեմբեր 29 10:19 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի եւ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ի միջեւ կռիվ է հասունանում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2017 թվականի նոյեմբերի 27-ին «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ն ՀՀ վարչական դատարան ՊԵԿ-ի դեմ հայց է ներկայացրել: Պատճառն էլ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին պետական եկամուտների կոմիտեի իրականացրած ստուգումներն են եղել, որի արդյունքում «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ին մոտ 10 միլիոն դրամ տուգանել են: Ընկերության տնօրինությունն էլ, չհամակերպվելով հարկային մարմնի տուգանքի հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան:

Ավելին՝ տեղեկացանք, որ բացի վարչական դատարան դիմելուց՝ ՍՊԸ-ի ղեկավարությունը դիմել է նաեւ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողով՝ կրկին 10 միլիոն տուգանքի որոշումը բողոքարկելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...