Չորս ամիս հետո ՀՀ-ում ՌԴ-ի նոր դեսպան կունենանք. «Ժողովուրդ»


 Չորս ամիս հետո ՀՀ-ում ՌԴ-ի նոր դեսպան կունենանք. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 29 09:36 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնությունը նոր արտակարգ եւ լիազոր դեսպան կնշանակի:

Բանն այն է, որ մարտի 22-ին լրանում է դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման հինգ տարին: Առհասարակ, դեսպանները նշանակվում են 3 կամ 5 տարի ժամկետով, որից հետո փոխարինվում են: Իվան Վոլինկինը դիվանագիտական աշխատանքի Հայաստանում նշանակվել էր 2013 թվականի մարտի 22-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վյաչեսլավ Կովալենկոյին:

Այսպիսով՝ չորս ամիս անց ՀՀ-ում ՌԴ-ի նոր դեսպան կունենանք: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե ՌԴ-ն դեսպանի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...