Չելսիի պաշտպանը կարող է տեղափոխվել Ռեալ


Չելսիի պաշտպանը կարող է տեղափոխվել Ռեալ
Նոյեմբեր 28 22:51 2017

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»,- տեղեկացնում է «RMC»-ն:

Հաղորդվում է, որ 30-ամյա բրազիլացին բանակցություններ է վարում «արքայական ակումբի» հետ:

Ըստ աղբյուրի` «ազնվականների» պաշտպանը կարող է տեղափոխվել «Ռեալ» արդեն հունվարին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դավիդ Լուիզը մասնակցել է 8 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: