Գատուզո. Բոնուչին կշարունակի լինել Միլանի ավագը


Գատուզո. Բոնուչին կշարունակի լինել Միլանի ավագը
Նոյեմբեր 28 19:21 2017

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավագի թևկապը խլել թիմի պաշտպան Լեոնարդո Բոնուչիից:

«Բոնուչին կշարունակի մնալ «Միլանի» ավագը: Երեկ ես նրա հետ զրույց եմ ունեցել և տեսել եմ աշխատելու ցանկություն թե' նրա, և թե' մյուս ֆուտբոլիստների մոտ:

Կարծում եմ` ֆուտբոլիստները պետք է մշտապես օգնեն միմյանց ամեն հարցում»,- Գատուզոյի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ Գատուզոն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Վինչենցո Մոնտելային: