Դոլարի փոխարժեքն աճում է, եվրոյինը՝ նվազում


Դոլարի փոխարժեքն աճում է, եվրոյինը՝ նվազում
Նոյեմբեր 28 18:15 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կազմել է 484.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 644.14 դրամ (նվազել է 2.28 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 575.77 դրամ (նվազել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 266.21 դրամ, ոսկի՝ 20,158.63 դրամ, պլատին՝ 14,758.19:

Նոյեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: