Հնարավոր է այս տարի ԱԺ-ում 13-րդ աշխատավարձ չլինի. «Ժողովուրդ»


Հնարավոր է այս տարի ԱԺ-ում 13-րդ աշխատավարձ չլինի. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 28 09:27 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է, քանի որ տեղյակ չեն՝ տարեվերջյան պարգեւավճարները, որոնք ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ, այս տարի ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Ուստի լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ԱԺ նոր ղեկավարությունն այս անգամ նրանց զրկի պարգեւատրումներից: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ աշխատակազմը պարգեւատրումից օգտվելու է, թե ոչ հարցին ի պատասխան՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատասխանել է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողները մշտապես օգտվում են օրենքով նախատեսված իրավունքից»: Անորոշ պատասխանից կարելի է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը դեռեւս հստակ որոշում չունի՝ կվճարի՞ 13-րդ աշխատավարձը, թե՞ ոչ:»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում