Արդյո՞ք իշխանությունները, ԵՄ-ի հետ հուշագրի ստորագրմամբ, կգնան իրական բարեփոխումների. «Ժողովուրդ»


Արդյո՞ք իշխանությունները, ԵՄ-ի հետ հուշագրի ստորագրմամբ, կգնան իրական բարեփոխումների. 
«Ժողովուրդ»
Նոյեմբեր 28 08:13 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան-Եվրամիության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություններ է ստանձնել բարեփոխումներ իրականացնել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի դրույթները համաձայնագրի համաձայն՝ պետք է կիրառվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից, չնայած ՀՀ-ում այն ուժի մեջ է մտել դեռ 2007թ.-ից: Բայց արի ու տես, որ այս ընթացքում կոնվենցիան, ըստ էության, անտեսված է եղել: Դատական համակարգի վերաբերյալ համաձայնագրի դրույթները պետք է կիրառվեն 2 տարվա ընթացքում, եւ այսպես շարունակ: Հետաքրքիր է՝ արդյո՞ք իշխանությունները, որ այսքան խանդավառված են ԵՄ-ի հետ հուշագրի ստորագրմամբ, կգնան իրական բարեփոխումների, թե ընդամենը կոսմետիկ փոփոխություններ կանեն: Ինչ վերաբերում է համաձայնագրից հետո վիզաների ազատականացմանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին երեկ հայտարարել է, թե այդ արտոնությունը ստանալու համար ՀՀ-ին անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատանք ու եվրոպական մտածելակերպ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում