Ռեալն ունի անհրաժեշտ գումար, որպեսզի գնի Նեյմարի տրանսֆերը


Ռեալն ունի անհրաժեշտ գումար, որպեսզի գնի Նեյմարի տրանսֆերը
Նոյեմբեր 27 14:35 2017

Իսպանացի հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին.

««Ռեալն» ունի անհրաժեշտ գումար, որպեսզի ձեռք բերի Նեյմարի տրանսֆերը: Պերեսը շատ է ցանկանում իրականցնել այդ տրանսֆերը:

Ես կարծում եմ, որ նման տեղափոխությունը մի փոքր անիրական է թվում: Ներկա դրությամբ բրազիլացին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է մնալ ՊՍԺ-ում և հարմարվել Փարիզի կյանքին»,- Բալագեի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը: