Բեյլը պատրաստ է մասնակցել Իսպանիայի Գավաթի խաղարկության առաջիկա հանդիպմանը


Բեյլը պատրաստ է մասնակցել Իսպանիայի Գավաթի խաղարկության առաջիկա հանդիպմանը
Նոյեմբեր 27 21:09 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը շարք է վերադարձել:

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է մասնակցել Իսպանիայի Գավաթի խաղարկությունում «Ֆուենլաբրադայի» հետ հանդիպմանը: Այս մասին հայտարարել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Բեյլը լավ մարզավիճակում է: Վաղը նա կարող է խաղադաշտ դուրս գալ»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հւշեցնենք, որ «արքայական ակումբի» վերջին 60 խաղերից 40-ը 28-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել վնասվածքի պատճառով: