Զիդան. Ձմռանը Ռեալից հեռացողներ չեն լինի


Զիդան. Ձմռանը Ռեալից հեռացողներ չեն լինի
Նոյեմբեր 27 16:08 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին:

«Անչափ գոհ եմ իմ թիմից ու չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը լքի մեր ճամբարը, չնայած` ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:

Կան մարդիկ, որոնք այդ հարցում ավելի ազդեցիկ են, քան ես: Սակայն ես վստահ եմ, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր թիմից հեռացողներ չեն լինի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «El Mundo Deportivo»-ն: