Բարսելոնան այլընտրանք է փնտրում Կոուտինյոին


Բարսելոնան այլընտրանք է փնտրում Կոուտինյոին
Նոյեմբեր 27 19:05 2017

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է փոխարինող փնտրել թիմի փորձառու կիսապաշտպան Անդրես Ինիեստային, ով մոտ է կարիերան ավարտելուն:

«Կապտանռնագույնները» ցանկանում են իրենց կազմում տեսնել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին: Անգլիական ակումբը չի շտապում հրաժարվել իր առաջատարի ծառայություններից և բրազիլացու տեղափոխությունը մեծ հարցականի տակ է:

Խոսեպ Բարտոմեուն արդեն այժմ իր դիտակետում ունի մի քանի ֆուտբոլիստ, ովքեր կարող են համալրել ակումբի կազմը, եթե մերսիսայդցիների կիսապաշտպանի տրանսֆերը չիրականանա:

«Բարսելոնան» հետաքրքրված էր «Արսենալի» խաղացող Մեսութ Օզիլի ծառայություններով, սակայն ակումբին ձեռնտու չի եղել խաղացողի առաջարկած պայմանները:

Նշվում է, որ կատալոնացիների տրանսֆերային գլխավոր թիրախ է դարձել «Տոտենհեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը: Դանիացին համարվում է իր դիրքում աշխարհի լավագույն խաղացողներից մեկը: Կատալոնիայում վստահ են, որ ֆուտբոլիստը դեռևս կարող է զարգացնել իր ունակությունները և կարիերայի բարձրունքին կարող է հասնել «Բարսելոնայում»: