Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է


Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է
Նոյեմբեր 27 14:30 2017

Ծանրամարտի մեծահասակների 2018 թվականի աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է: Լիմայի փոխարեն տարվա կարևորագույն մրցաշարը կընդունի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF):

IWF-ի գործադիր կոմիտեն միաձայն ընդունել է Թուրքմենստանի առաջարկը, քանի որ Պերուն հրաժարվել էր իր մայրաքաղաքում անցկացնել աշխարհի առաջնությունը:

Աշխաբադն ԱԱ-ն կընդունի հաջորդ տարի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը:

Այս տարվա աշխարհի առաջնությունը կմեկնարկի վաղը, ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը: