Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը


Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը
Նոյեմբեր 27 18:15 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 484.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 646.42 դրամ (աճել է 1.41 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 577.61 դրամ (աճել է 3.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.32 04 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 265.41 դրամ, ոսկի՝ 20,088.47 դրամ, պլատին՝ 14,554.61:

Նոյեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: