Երեւանում խստացվել է 18 տարին չլրացած անձանց ծխախոտի եւ խմիչքների վաճառքը արգելելու հսկողությունը


Երեւանում խստացվել է 18 տարին չլրացած անձանց ծխախոտի եւ խմիչքների վաճառքը արգելելու հսկողությունը
Նոյեմբեր 27 13:52 2017

Երեւանում խստացվել է հսկողությունը 18 տարին չլրացած անձանց ծխախոտի եւ ոգելից խմիչքների վաճառքը արգելելու, ինչպես նաեւ նրանց մուտքը զվարճանքի օբյեկտներ եւ ակումբներ արգելելու ուղղությամբ։

Երեւանի քաղաքապետարանից  հայտնում են, որ պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել հետեւողական աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետ։

Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության եւ մասնավոր ընկերությունների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում գործող սպասարկման եւ ժամանցի օբյեկտների աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաեւ թանգարանների համար աշխատանքային հատուկ ժամանակացույց սահմանելու նպատակով:



loading...