Հայտնի են ձյուդոյի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի առաջնության հաղթողները


Հայտնի են ձյուդոյի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի առաջնության հաղթողները
Նոյեմբեր 27 10:59 2017

Կայացել է ձյուդոյի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 80 մարզիկներ՝ Երեւանից, Գյումրիից և Վանաձորից:

Տղամարդկանցից ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային Նարեկ Կարապետյանը, 66 կգ քաշային Վարդան Գրիգորյանը, 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 81 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, 90 կգ քաշային Գուրգեն Աբելյանը և +90 կգ քաշային Ստեփան Սարգսյանը:

Կանանց պայքարում լավագույնն են ճանաչվել 48 կգ քաշային Իրենա Պետրոսյանը, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը և +52 կգ քաշային Աննա Ղազարյանը:

Առաջնությանը ներկա են գտնվել ՀՀ սպարտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, պաշտոնական այլ անձինք: