Զիդան. Հնարավոր է, որ ձմռանը Ռեալը նորեկներ ունենա


Զիդան. Հնարավոր է, որ ձմռանը Ռեալը նորեկներ ունենա
Նոյեմբեր 25 23:25 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2).

«Լավ սկսեցինք հանդիպումը և արագ գոլ խփեցինք: Այդ փաստը շատ կարևոր է: Դրանից հետո ամեն ինչ փոխվեց, իսկ երկրորդ խաղակեսը շատ դժվար ստացվեց: Արդյունքից գոհ ենք, սակայն կան բաներ, որոնք դուր չեկան ինձ:

Սեբալյոսը խաղաժամանակ դեռ կստանա: Երբ նա խաղում է, բոլորը գոհ են լինում և դա դուք նույնպես տեսնում եք: Պետք է համբերատար լինենք:

Ձմռանը թիմը ոչ-ոք չի լքի: Ինչ վերաբերվում է նորեկներին, ապա պետք է ասեմ, որ նրանք հնարավոր է լինեն: Չի բացառվում, որ կազմն ուժեղացնենք: Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կընթանան»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «AS»-ը: