Լևոն Արոնյանը հաղթեց Մալյորկայի Գրան Պրիում


Լևոն Արոնյանը հաղթեց Մալյորկայի Գրան Պրիում
Նոյեմբեր 25 22:27 2017

Իսպանական Մալյորկա քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր տեղի ունեցան վերջին տուրի պարտիաները:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ: Շախմատիստները 44-րդ քայլում համաձայնեցին պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Այս խաղից հետո Արոնյանը վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոն: Մեր գրոսմայստերի լրացուցիչ գործակիցներն ավելի բարձր էին, որը թույլ տվեց մեր շախմատիստին ճանաչվել մրցաշարի հաղթող:

 

Արոնյանն այս մրցաշարում անպարտելի էր՝ տանելով 2 հաղթանակ և խաղալով 7 ոչ-ոքի:

Նշենք, որ Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:

 



loading...