Կարեն Կարապետյանը Եվրամիություն-Հայաստան շրջանակային համաձայնագրի մասին


Կարեն Կարապետյանը Եվրամիություն-Հայաստան շրջանակային համաձայնագրի մասին
Նոյեմբեր 25 21:42 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երեկ Բրյուսելում ստորագրված Եվրամիություն-Հայաստան շրջանակային համաձայնագրին:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, որն իրականություն դարձնելու համար տարվել է ամենօրյա մանրակրկիտ աշխատանք։ Այս համաձայնագիրը վստահաբար որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործակցությունը ԵՄ-ի և անդամ երկրների հետ», գրել է նա, տեղադրելով այս լուսանկարը: