Մեսսի. Երազում եմ կարիերաս ավարտել Բարսելոնայում


Մեսսի. Երազում եմ կարիերաս ավարտել Բարսելոնայում
Նոյեմբեր 25 21:31 2017

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին երկարաձգեց պայմանագրի ժամկետը հարազատ ակումբի հետ:

Նոր պայմանագիրը ստորագրելուց հետո արգենտինացին խոսել է լրագրողների հետ.

«Չափազանց երջանիկ եմ: Ուրախ եմ, որ նախկինի պես «Բարսելոնայի» մի մասն եմ կազմում: Միշտ ասել եմ, որ կցանկանամ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է «Sport»-ը:

Ըստ նոր համաձայնագրի՝ ֆուտբոլիստը կատալոնական ակումբում կմնա մինչև 2021 թվականը: