Աթլետիկո Մադրիդը բանակցում է Պաստորեյի տրանսֆերի շուրջ


Աթլետիկո Մադրիդը բանակցում է Պաստորեյի տրանսֆերի շուրջ
Նոյեմբեր 25 20:43 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն, ամենայն հավանականությամբ, կլքի փարիզյան ակումբը:

Արգենտինացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: Իսպանական ակումբը արդեն սկսել է բանակցությունները խաղացողի տրանսֆերի վերաբերյալ: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո:

Պաստորեին իր կազմում է ցանկանում տեսնել նաև Միլանի «Ինտերը», սակայն ֆուտբոլիստը նախընտրել է բանակցել մադրիդյան ակումբի հետ: