Մերտենս. կցանկանայի խաղալ Բարսելոնայում


Մերտենս. կցանկանայի խաղալ Բարսելոնայում
Նոյեմբեր 25 19:04 2017

Իտալական «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը խոսել է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու իր հնարավորության մասին.

«Ամռանը «Բարսելոնան» հետաքրքրված էր իմ ծառայություններով: Ես չցանկացա տեղափոխվել այնտեղ, քանի որ ամբողջ մրցաշրջանը անցկացնելու էի պահեստայինների նստարանին: Այդ ժամանակ ես մտածեցի և երկարաձգեցի պայմանագրիս ժամկետը «Նապոլիի» հետ:

Ամռանը Նեյմարը հեռացավ և կատալոնական թիմում հարձակվողական ֆուտբոլիստի դիրքերից մեկը ազատվեց: Այդ պահից հետո տրանսֆերային շուկան փայթեց և «Բարսելոնան» գնեց Դեմբելեին 100 մլն եվրոյով, սակայն ֆուտբոլիստն իրականում ավելի քիչ արժեր:

Հաճախ մտածում եմ, որ կցանկանայի խաղալ այնտեղ՝ տեսնելով ինչպես է ազատ մնացել նրանց հարձակման ձախ եզրը»,- բելգիացի հարձակվողի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: