Գրիշա Վիրաբյանին համոզել են հրաժարվել ՄԻԵԴ-ի իր բողոքից. «Ժամանակ»


Գրիշա Վիրաբյանին համոզել են հրաժարվել ՄԻԵԴ-ի իր բողոքից. «Ժամանակ»
Նոյեմբեր 25 06:01 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԺԿ նախկին համակիր, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ տեղեկացնելով, որ Հայաստանը հրաժարվում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։

«Ես մեծ հույսեր եմ կապում այս նամակի հետ, քանի որ Հայաստանը համաձայնագիր Է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ այդ համաձայնագրի առաջին կետերը վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Վիրաբյանը։

Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը իրեն համոզել է հրաժարվել բողոքից, քանի որ Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում