«Տեղս նստել են». Սամվել Նիկոյանի եւ Լեւոն Յոլյանի միջեւ աթոռակռիվ է եղել. «Ժողովուրդ»


«Տեղս նստել են». Սամվել Նիկոյանի եւ Լեւոն Յոլյանի միջեւ աթոռակռիվ է եղել.
«Ժողովուրդ»
Նոյեմբեր 25 09:39 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստի սկզբում հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Սովորաբար այս հանձնաժողովի նիստերում ԱԺ նախկին նախագահ, այժմ հասարակ պատգամավոր Սամվել Նիկոյանը նստում է իր ընկերոջ՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ձախ կողմում: Սակայն երեկ այդտեղ նստած էր Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ինչն էլ դուր չեկավ Սամվել Նիկոյանին:

«Տեղս նստել են»,- դժգոհեց նա, եւ համառորեն կանգնած մնաց: Մինասյանն էլ ընկերոջ «սիրտը շահելու համար» նոր աթոռ բերեց, ու տեղադրեց գրեթե իր կողքին: Նշենք, որ երեկվա նիստին հանձնաժողովի տասնմեկ անդամներից մասնակցում էր միայն վեցը, այն էլ Էդուարդ Շարմազանովը միայն հինգ րոպեով եկավ նիստին եւ հեռացավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում