Մեսսի. Ինձ հարձակվող չեմ համարում


Մեսսի. Ինձ հարձակվող չեմ համարում
Նոյեմբեր 24 22:25 2017

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այսօր` նոյեմբերի 24-ին, ստացել է «Ոսկե խաղակոշիկ-2017»-ը:

Ֆուտբոլիստը նշել է, որ այդ նվաճումը նվիրում է իր թիմակիցներին:

«Միշտ էլ ասել եմ, որ անհատական տիտղոսները թիմային գործողության արդյունքն են: Այս մրցանակը նվիրում եմ իմ թիմակիցներին: Առանց նրանց օգնության ես չէի կարող ստանալ այս մրցանակը:

Ինձ չեմ համարում հարձակվող, սակայն իմ բախտը բերում է գոլ խփելու հարցում: Նկատում եմ իմ առաջընթացը: Աճ եմ գրանցել թե՛ խաղադաշտում, և թե՛ խաղադաշտից դուրս:

Ինչ-որ բան եմ ավելացրել խաղաոճիս մեջ: Ֆուտբոլիստի կարիերայից ստացած հաճույքը գնալով աճում է»,- 30-ամյա արգենտինացու խոսքն է մեջբերում «Sport.es»-ը:

Մրցանակը շնորհվում է ՈւԵՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկուին:

2016/17 մրցաշրջանում արգենտինացին վաստակել է 74 միավոր: Նա շրջանցել է Բաս Դոստին և Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: