Օզիլը կարող է ՄՅՈւ-ում փոխարինել Մխիթարյանին


Օզիլը կարող է ՄՅՈւ-ում փոխարինել Մխիթարյանին
Նոյեմբեր 24 21:46 2017

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես վստահեցնում է «Daily Star»-ը, գերմանացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով Մադրիդի «Ռեալում» հասցրել է աշխատել Օզիլի հետ:

Հնարավոր է՝ Օզիլը փոխարինի Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով վերջին շրջանում չի կարողանում ընդգրկվել նույնիսկ թիմի հայտացուցակում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օզիլի գործողություններին հետևում է կատալոնական «Բարսելոնան»: