Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը նախավերջին տուրից առաջ


Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը նախավերջին տուրից առաջ
Նոյեմբեր 25 03:02 2017

Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների և տղաների առաջնությունը։

Երեկ կայացած 9-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի են խաղացել և այժմ համապատասխանաբար 6․5 և 6 միավորով գտնվում են 7-րդ և 16-րդ հորիզոնականներում։

Այս մասին հայտնում է «Chess.am»-ը:

Տիգրան Հարությունյանը հաղթանակ է տարել և իր ակտիվում ունի 4․5 միավոր։ 7․5 միավորով 1-ին տեղի համար պայքարում են Տարի Արյանն ու Կիրիլ Ալեքսեյենկոն։

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը նույնպես հաղթանակ է տարել և ունի 4․5 միավոր։ Դիրքերը չի զիջում Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայա Աբդումալիկը, ով 7․5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Այսօր շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում տեղի կունենան 10-րդ տուրի պարտիաները: