Երթեւեկության փոփոխություն՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում


Երթեւեկության փոփոխություն՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում
Նոյեմբեր 24 13:29 2017

Երեւան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի թողունակությունը մեծացնելու եւ երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 24-ից նշված խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խաչմերուկի հատվածում գծանշված եռանկյունաձեւ անվտանգության կղզյակի շնորհիվ Բաբայան փողոցով Ուլնեցու փողոցի կողմից դեպի նշված խաչմերուկ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-գիծ» գծանշումը եւ տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 20 մետր կտեղափոխվեն դեպի խաչմերուկ, որը կմեծացնի խաչմերուկի թողունակությունը եւ միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաբայան փողոցի երթեւեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով Թբիլիսյան խճուղու ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները տվյալ մանեւրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու:

Միաժամանակ՝ Ազատության պողոտայի լուսացույցները երթեւեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն ու կտեղակայվեն երթեւեկելի մասի վրա: