Հաղթական մեկնարկ բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում


Հաղթական մեկնարկ բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում
Նոյեմբեր 24 10:31 2017

Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջին խաղում: Մեր բասկետբոլիստները 80։63 հաշվով Տիրանայում առավելության են հասել տանտերերի՝ Ալբանիայի հավաքականի նկատմամբ։
Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հաջորդ խաղը կանցկացնի Դանիայի ընտրանու հետ, նոյեմբերի 26-ին՝ Երեւանում։