Մհեր Սեդրակյանը հարթել է հարաբերությունները ՀՀԿ-ի. Նա ակնկալիքներ ունի. «Ժամանակ»


Մհեր Սեդրակյանը հարթել է հարաբերությունները ՀՀԿ-ի. Նա ակնկալիքներ ունի. 
«Ժամանակ»
Նոյեմբեր 24 08:43 2017

«Ժամանակ» օրաթերթը գրում է. « ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով իշխանությունների հետ հակասությունների պատճառով չմասնակցեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, որդու՝ Դավիթ Սեդրակյանի միջոցով հարթել է հարաբերությունները վերջիններիս հետ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մհեր Սեդրակյանը նեղ շրջապատում հավաստիացրել է, որ որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կսպասի ու 2022-ին ՀՀԿ-ից կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Մինչ այդ, կորցրած դիրքերը վերականգնելու և ամրացնելու աշխատանքներով կզբաղվեն»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում