Գործարարնեը պատրաստվում են Ս.Սարգսյանի և Կ. Կարապետյանի հետ «խաշի շուրջ» հավաքվել. «Հրապարակ»


Գործարարնեը պատրաստվում են Ս.Սարգսյանի և Կ. Կարապետյանի հետ «խաշի շուրջ» հավաքվել. «Հրապարակ»
Նոյեմբեր 24 08:25 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին, «ա լա Սերժ Սարգսյան», Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել գործարարներին` խոսելու հայաստանյան տնտեսության դարդուցավից եւ, իհարկե` հարկային ստուգումներից, որից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տրտնջացել են գործարարները: Դարձյա՞լ «խաշի շուրջ»` հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Ի՞նչ էական է»: Շատ էական է, որովհետեւ ՀՀ գործարար կանայք շատ սրտնեղված են, որ իրենց չեն կանչում նման կարեւոր հանդիպումների, ասում են` «մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք»: «Մենք հրավիրել ենք»,- ասացին: Ի դեպ, կառավարությունում գաղտնի են պահում հանդիպման վայրը` պատճառաբանելով անվտանգությունը, սակայն իմացանք, որ հանդիպման վայրը «փոխել չի կարելի»՝ կրկին Աղվերան, կրկին Մկոյանին պատկանող «Բեսթ Վեսթերն Աղվերան»: Վարչապետի հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ օլիգարխ գործարարները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան եւ այլք, չեն մասնակցելու»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում