Վենգերը հիվանդ է կոչել լրագրողուհուն, ով երկրպագում է Տոտենհեմին


Վենգերը հիվանդ է կոչել լրագրողուհուն, ով երկրպագում է Տոտենհեմին
Նոյեմբեր 23 23:08 2017

BT Sport-ի լրագրողուհի Ռեշմին Չոուդհուրին թվիթերյան իր էջում հրապարակել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ զրույցը:

Հարցազրույցի ընթացքում լրագրողուհին 68-ամյա մասնագետին ասել է, որ «զինագործների» սկզբունքային մրցակից «Տոտենհեմի» երկրպագուհի է:

-«Տոտենհեմի» երկրպագուհի եմ:

-Իսկապե՞ս: Դուք հիվանդ եք...

-Կարող եմ վստահեցնել, Արսեն, որ հիանալի առողջություն ունեմ..

-Այո, սակայն հիվանդ եք ներսից: