Արթուր Աբրահամը մասնակցել է բարեգործական ֆուտբոլային խաղի


Արթուր Աբրահամը մասնակցել է բարեգործական ֆուտբոլային խաղի
Հունվար 9 14:11 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է բարեգործական ֆուտբոլային խաղի:

Արթուր Աբրահամը խաղացել է Գերմանիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու թիմի կազմում: Խաղին նաև մասնակցել է «Ֆորմուլա­1»­ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` Միկ Շումախերը: Տոմսերի վաճառքից հավաքվել է 100 հազար եվրո: